Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Ալմաթիի գլխավոր փողոցը` Նուրսուլթան Նազարբաևի անունով

Ալմաթիի գլխավոր փողոցը` Նուրսուլթան Նազարբաևի անունով
01.12.2017 | 11:41

Ղազախստանի ամենամեծ քաղաքի՝ նախկին մայրաքաղաք Ալմաթիի գլխավոր փողոցը վերանվանվել է նախագահ Նուրսուլթան Նազարբաևի անունով: Ավելի վաղ փողոցը կոչվում էր կարմիրբանակային, գրող Դմիտրի Ֆուրմանովի անունով:

Այս որոշումն ընդունվել է «Ղազախստանի առաջին նախագահի» օրվան ընդառաջ, ըստ պաշտոնական հաղորդագրության՝ բազմահազար բնակիչների առաջարկով:

Դիտվել է՝ 1377

Մեկնաբանություններ